Ընկերության մասին

«Տրիումֆ Գրուպ» ՍՊԸ՝ հիմնադրվել է Արցախում, և հանդիսանում է Հայաստանում պրեմիում դասի բիոլոգիապես մաքուր արտադրանք (ԲԻՈ) արտադրող առաջատար ընկերություններից մեկը ՝ «ArtsakhBio» ապրանքանիշի անվան տակ:

Արցախ նշանակում է Առանի ծառաստան, քանի որ Արցախի տարածքի շուրջ 35 %-ը ծածկված է անտառներով։ Աշխարհագրական դիրքի, կլիմայական պայմանների, և մաքուր աղբյուրի ջրի շնորհիվ, այստեղ՝ Արցախում, աճում են համեղ և հյութալի մրգեր ու բանջարեղեն:

Մեր արտադրանքը արտադրված է էկոլոգիական հողագործության նորմերին համապատասխան՝ յուրահատուկ գերխնայող տեխնոլոգիաներով: Այն աչքի է ընկնում իր 100% բնական բաղադրությամբ, նվազագույն ջերմամշակմամբ, սննդային հավելումների և կոնսերվանտների բացակայությամբ, վիտամինների և բնական միկրոէլեմենտների առավելագույն քանակով:

Karabakh

Ընկերության նպատակն է՝ բիոլոգիապես մաքուր արտադրանքի խթանումն ու տարածումը, ինչպես Հայաստանյան շուկայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս «ArtsakhBio» ապրանքանիշի անվան ներքո: Այսօրվա դրությամբ, չնայած իր երիտասարդ տարիքին, բարձրակարգ աշխատակիցների շնորհիվ, ընկերությունը մեծ փորձ ունի, որը հետագայում հնարավորություն կտա ամբողջ թափով արտադրանքը առաջ մղել նորագույն դիստրիբյուտորական տեխնոլոգիաների մակարդակով:

Մեր արտադրանքը ներկայացված է ամբողջ Հայաստանի տարածքում՝ ինչպես մեծ սուպերմարկետներում, այնպես էլ՝ փոքր խանութներում:

Մենք երաշխավորում ենք մեր արտադրանքների գերազանց որակը, որոնք ոչ միայն ամվնաս են, այլև օգտակար են մարդու օրգանիզմի համար: Ապահովում ենք հումքի և պատրաստման տեխնոլոգիաների բարձրակարգ որակ: Մեր արտադրանքը լիցենզավորված է և ստացել է ԲԻՈ սերտիֆիկատների ամբողջ փաթեթը: Այդ է պատճառը, որ մենք հպարտությամբ կարող ենք ասել, որ մեր արտադրանքը մեծ ճանաչում ունի ՌԴ-ում և արտասահմանյան գործընկերների ու օգտագործողների շրջանում:

«Տրիումֆ Գրուպ» ՍՊԸ՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները, ձգտում է հասնել նրան, որ կլոր տարին բոլոր սեղանների վրա լինեն էկոլոգիապես մաքուր մրգեր ու բանջարեղեն, որոնք չեն կորցնի իրենց օգտակար հատկություններն ու վիտամինները: Հանդիսանալով միաժամանակ և՛ արտադրող, և՛ վաճառող, մեր ընկերությունը բավական արագ է արձագանքում գնորդների ճաշակի փոփոխությանը և ամեն տարի ընդլայնում է բարձրակարգ արտադրանքի տեսականին` միաժամանակ չփոփոխելով գները:

Gandzasar

Աշխատատեղեր

Հայտարարություն

Ընկերությունը միշտ պատրաստ է աշխատանքի ընդունել աշխատանքային փորձ և բարձր որակավորում ունեցող մասնագետների: Աշխատանքի ընդունվելու համար, խնդրում ենք ուղարկել ռեզյումե և հակիրճ տեղեկություններ ձեր մասին, նշված հասցեով:

Էլ. փոստի հասցե՝ [email protected]

«Տրիումֆ Գրուպ» ՍՊԸ, Հայաստանյան մասնաճյուղ

ՀՀ, Սյունիքի մարզ

Ք. Գորիս, Վանքի Տափ փ. 4/25

Կապը մեզ հետ