Արտադրանք

Համատեղելով հայկական ավանդական խոհանոցի բաղադրատոմսերը և նորարարական տեխնոլոգիաները, մենք արտադրում ենք հյութեր և պահածոներ, որոնց համը և որակը կբավարարի ամենապահանջկոտ հաճախորդին: Այս ամենը պատրաստվում է մանրազնին կերպով ընտրված մրգերից և բանջարեղենից, որոնցով հարուստ է Հայաստանի բերրի հողը:

Ընկերությունը ամբողջությամբ հրաժարվել է քիմիայից՝ արտադրության պրոցեսում երբեք չեն օգտագործվում պեստիցիդներ և գերբիցիդներ, աճի հորմոններ և հակաբիոտիկներ, հանքային պարարտանյութեր և ԳՄՕ: Վերամշակման գործընթացը նույնպես համապատասխանում է էկոլոգիական չափանիշներին և չի պարունակում քիմիական սինթեզի փուլեր:

Ներկայումս ընկերությունը մեկնարկել է նոր ծրագիր իր գործարաններում հյութերի, կոմպոտների, ջեմերի, մուրաբաների և բանջարեղենային պահածոների արտադրական հզորությունը մեծացնելու նպատակով:

Գործարանը լիովին արդիականացված է և հագեցված է եվրոպական չափանիշներին համապատասխանող ժամանակակից սարքավորումներով: Մասնվորապես, ձեռնարկության մեջ տեղադրվել են նոր քամող մամլիչներ, ուլտրաֆիլտրացիոն(գերքամիչ) սարքավորումներ և ավտոմատ շշալցման գծեր: Ինչպես նաև ձեռնարկություններում տեղադրվել են ասեպտիկ(ապանեխական) սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս հյութերն ու այլ պահածոները ստանալ առանց հավելումների և կոնսերվանտների ավելացման:

Որակի լաբորատորիայի մասնագետները ամեն օր վերահսկում են արտադրանքի հումքի որակը և բաղադրությունը:

Ընկերության արտադրական հզորությունների ընդլայնման նպատակով արված գլոբալ քայլերը պայմանավորված են ամբողջ հանրապետության շուկայում նոր, որակյալ հյութերի և նեկտարների օրեցօր աճող պահանջարկով:

Հուսով ենք, որ մեր ընկերությունը կպահպանի իր լիդերությունը նռան հյութի արտադրության սեգմենտում(մասում), և Ձեզ կշարունակի ուրախացնել մեր արտադրանքի անգերազանցելի որակով:

ՍԱՊ

Աջակցելով մեր գործընկերներին, որոնց նպատակն է աշխարհի, ինչպես նաև՝ Ռուսաստանի մանրածախ առևտրային ցանցերում սեփական ապրանքապիտակով տեսականու տարածումը, մենք առաջարկում ենք ներկայացնել մեր արտադրանքը իրենց սեփական (անձնական) պիտակով (Private Label): Այս ծառայությունը հաճախորդին հնարավորություն է տալիս սեփական հայեցողությամբ, օգտվելով լայն տեսականուց, ստեղծել նոր արտադրանք, սկսած բաղադրատոմսերի մշակումից և փաթեթավորման դիզայնից, մինչև արտադրում և լցոնում, ներառյալ պատրաստի արտադրանքի առաքումը մինչև Ձեր պահեստ՝ ՌԴ և ԱՊՀ-ի տարածքի ցանկացած կետում:

Հաշվի առնելով մեր Private Label հաճախորդների առանձնահատուկ պահանջները, մենք առաջարկում ենք նաև նոր լուծումներ, աջակցելով նրանց, որպեսզի կարողանան ավելացնել մրցունակությունը, մեծացնել շահույթը և ապահովեն իրենց հաճախորդների հավատարմությունը: